«Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պետք է առաջ նայենք». «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ թուրքերի, ադրբեջանցիների մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ (տեսանյութ)
«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը:
Կոնֆերանսին, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ, Բեղլոյանը մասնավորապես ասել է. «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»,-ասել է նա:
Խոսելով «ռևանշիստական», Հայաստանում հնչող ազգայնական հայտարարությունների մասին՝ Բեղլոյանն ասել է, որ «Հայաստանը դեմոկրատական երկիր է, որտեղ կան տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ ազգայնական»:
«Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ֊ն, ԱԺ֊ն, իշխող կուսակցությունը և Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»,-ասել է Բեղլոյանը:
Ռուս խաղաղապահների մասով Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասել է. «Կարևոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ ևս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»:
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ ինձ շատ են հետաքրքրել դոկտոր Այդինի մեկնաբանությունները: Մենք Թուրքիայից որոշակի կոչեր շատ ենք լսել վստահության վերականգնման մասին, որը 30 տարի բացակայել է: Ես կասեի՝ մեզ շատ բարդ և հետաքրքիր ժամանակներ են սպասվում: Եվ հնարավոր է, որ եթե տարածաշրջանում ուժերի հավասակշռություն լինի, և ռազմական գործողություններն այլևս անհրաժեշտ չլինեն, ապա հավանական է, որ սա երկխոսության համար սկզբնական կետ կդառնա ոչ միայն ժողովուրդների, այլև կառավարությունների միջև»,-մանրամասնել է նա:

Աղբյուրը՝ tert.am