Ալֆա ջոկատի 4 անդամ հրաժարվել են քաղաքական գործիք աշխատել և դիմումներ են գրել
Մոտ 15 օր առաջ լուր տարածվեց, որ ԱԱԾ հակաահաբեկչական հատուկ ջոկատի՝ «Ալֆայի» հրամանատարը փոխվել է եւ նոր տնօրենի գալով ԱԱԾ-ից կադրային արտահոսք է սկսվել՝ ազատման դիմումներ են գրվել: Նոր հրամանատար Արարատ Հովհաննիսյանը ԱԺ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանավորյալն է: Նախկին հրամանատարը հին աշխատող էր եւ որպես քաղաքական գործիք չէր ծառայի, հենց դրանով է պայմանավորված եղել փոփոխությունը։ Բայց այն ժամանակ ազատվողների մասին ինֆորմացիա չեղավ եւ թվաց՝ թեման փակվել է։ Պարզվում է, այս պատմությունը շարունակություն ունի։
Ալֆայի նոր տնօրենին անձնակազմին ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ Նա իր խոսքի մեջ մի տարօրինակ նախադասություն է հնչեցրել, որ եթե հարկ լինի պետք է ձեր գործառույթներից դուրս գործողություններ էլ կատարեք։ Երբ Հայրապետյանը հեռացել է, ջոկատի ծառայողները փորձել են նորանշանակ տնօրենից տեղեկանալ, թե այդ ինչ արտակարգ գործողությունների մասին է խոսքը։ Նոր հրամանատարը բացատրել է, որ հիմա իշխանությունը 6-7 հարյուր հոգանոց մոբիլ ջոկատ է ձեւավորում, որը պետք է քաղաքական զարգացումների ժամանակ դուրս գա փողոց, ճնշի հանրային բողոքի ակցիաները։ Եւ նորանշանակը նկատել է՝ տնօրենի տեղակալը հավանաբար դա նկատի ուներ, որ դուք՝ որպես պրոֆեսիոնալներ, պետք է մասնակցեք այդ ջոկատի գործողություններին, ներդրվեք այնտեղ եւ գործեք՝ պաշտպանելով իշխանություններին։ Այս հայտարարությունը զայրացրել է Ալֆայի հին ծառայողներին։
Նրանք հայտարարել են, որ իրենք հակաահաբեկչական գործողությունների են սովոր եւ չեն մասնակցի իշխանություններին պաշտպանելու գործընթացին ու դուրս չեն գա ժողովրդի դեմ։ Եւ այս խոսակցությունից հետո 4-5 հոգի ազատման դիմումներ են ներկայացրել։
Մեզ ասացին, որ ազատման դիմում է ներկայացրել Ալֆայի հրամանատարի երկարամյա ստաժով տեղակալը ու եւս 3 հոգի։

Աղբյուրը՝ hraparak.am