Քաղաքական

02.02.2021 12:03


Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելը՝ առանց պայմանագրի մեկնաբանման մեխանիզմը ճշգրտելու, իդիոտիզմ էր․ ՌԴ ԱԴԾ գնդապետ

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելը՝ առանց պայմանագրի մեկնաբանման մեխանիզմը ճշգրտելու, իդիոտիզմ էր․ ՌԴ ԱԴԾ գնդապետ

Dejavu տելեգրամյան ալիքը մեջբերում է ռազմական փորձագետ, ՌԴ ԱԴԾ գնդապետ Իգոր Ստրելկովի խոսքերը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում է, որ հայերից բաղկացած զինված ուժեր չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Քանի որ պայմանագրով Ղարաբաղի հայերի անվտանգության և շփման գծում հրադադարի ապահովման պարտականությունը դրված է բացառապես խաղաղապահների վրա։ Պայմանագրով նույնիսկ չի նախատեսվել, որ հայաբնակ տարածքներում լինի սեփական զինված ոստիկանություն։ Չգիտեմ, թե հայերը այս հարցը ո՞նց են լուծելու։

Մի խոսքով նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելը՝ առանց պայմանագրի մեկնաբանման մեխանիզմը ճշգրտելու, իդիոտիզմ էր»։

Այս խորագրի վերջին նյութերը