Քաղաքական

02.02.2021 11:59


Հայաստանի վարչապետի խոսքերը՝ Նախիջևանի երկաթգծի օգուտների վերաբերյալ, անիրատեսական են․ Պանկրատով

Հայաստանի վարչապետի խոսքերը՝ Նախիջևանի երկաթգծի օգուտների վերաբերյալ, անիրատեսական են․ Պանկրատով

Dejavu տելեգրամյան ալիքը մեջբերում է քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Պանկրատովի խոսքերը․

«Մեղրիի միջանցքով Ադրբեջանն ու Թուրքիան ցամաքային կապ կունենան իրար հետ` Հայաստանի տարածքով։ Բայց ի՞նչ է սրանից շահելու Հայաստանը։ Հայաստանը ոչինչ էլ չի շահելու։ Հայաստանի վարչապետի խոսքերը՝ Նախիջևանի երկաթգծի օգուտների վերաբերյալ, անիրատեսական են։

Իրականում Ադրբեջանը չի ապահովի Նախիջևանի երկաթգծով եկող հայկական բեռների անվտանգությունը։ Բացի դրանից` կսահմանի բարձր տուրքեր երկաթգծով հայկական բեռների տեղափոխման համար, որը տվյալ երկաթգծի օգտագործումը հայերի համար կդարձնի անիմաստ և անշահավետ։ Այսինքն` այս ամենից դուրս է գալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են այն, ինչ 100 տարի երազում էին, իսկ Հայաստանին ոչինչ էլ չի հասնելու»։

Այս խորագրի վերջին նյութերը