Հիմքերը տանում են նրան, որ բերդաքաղաքը հանձնվել է․ Շուշիի քաղաքապետ․ «Իրավունք»
«Շուշին ազերիներին հանձնելու թեման շարունակում է մնալ հանրային համառ ուշադրության կենտրոնում: Եվ դա հասկանալի է, քանի որ այդպես էլ առեղծված է մնում, թե ինչպես այդ անառիկ քաղաքը հայտնվեց թշնամու տիրապետության տակ, երբ, ինչպես պարզվեց պատերազմից հետո, ազերիները մինչև հիմա այդ անմատչելի քաղաքին հասնելու ճանապարհ չունեն և ստիպված են դիմելու ռուս խաղաղապահների օգնությանը: Իսկ ահա պատերազմական իրավիճակում Հադրութից կարողացան տեխնիկայով հասնել Շուշի և գրավել այն»:
Այսպիսով, ե՞րբ և ի՞նչպես հանձնվեց Շուշին, ո՞ւմ հրամանով բերդաքաղաքի թիկունքը մնաց առանց պաշտպանների, ի՞նչ գործ ուներ ԱԱԾ նախկին պետ և տարաբնույթ խոսակցությունների հետ կապվող Քյարամյանը Շուշիի բունկերում և այդպես շարունակ: Այս ամենի մասին «Իրավունք TV»֊ի տաղավարում բացառիկ մանրամասներ է հայտնել Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ով նախ անդրադարձավ հակառակորդ՝ փաստացի առեղծվածային պայմաններում Շուշի հասնելուն։
Թիկունքը, չգիտես ինչու, պաշտպանված չէր, զորքը դուրս էին բերել
-Շուշիին հասնելու գործընթացը պետք է կանխվեր Հադրութում: Երբ Հադրութը սկսեց հանձնվել, և շարունակեցին թիզ առ թիզ զիջել, հակառակորդը եկավ, հասավ Շուշիի մատույցներին՝ Քարին Տակ գյուղին: Առաջին հերթին տիրացան Քարին Տակին և ՀՀ-ից եկող մայրուղուն, ապա նոյեմբերի 4-ից կամաց-կամաց մտան Շուշի:
Այստեղ սկսվեց առեղծվածների կծիկը, քանի որ հակառակորդը, հեշտությամբ շրջանցելով, դուրս էր եկել մեր թիկունք: Իսկ թիկունքը, չգիտես ինչու, պաշտպանված չէր, զորքը դուրս էին բերել: Ով և ինչու, մինչ օրս գոնե ինձ հայտնի չէ: Այդպես կամաց-կամաց հակառակորդը տիրացավ մայրուղուն:
Ճիշտ նույն ժամանակահատվածում, կրկին առեղծվածային պայմաններում, Քարին Տակի զորքը ևս չգիտես ում հրամանով դուրս էր բերվել: Մնացել էին գյուղի կռվող տղաները՝ 30-35 հոգով: Զորքի դուրս բերելուց անմիջապես հետո հակառակորդի տեխնիկան գալիս, կանգնում է մեր զորքի տեղը ու սկսում կրակահերթ արձակել ճանապարհի վրա: Եթե զորքը դուրս չգար և քարինտակցուն չթողներ մենակ, մենք այսօր նման վիճակ չէինք ունենա, չէր հանձնվի Քարին Տակը, ապա նաև Շուշին:
֊Փաստորեն, ե՞րբ հանձնվեց Քարին Տակը:
-Նոյեմբերի 4-ին: Երբ Քարին Տակը հանձնվեց, սպասում էինք, որ հավելյալ զորք կտեղակայվի, և մենք կկարողանանք դրանց ողնաշարը ջարդել ու առաջ անցնել: Սպասում էինք, բայց ցավոք, մեր սպասումները չիրականացան: Ընդհակառակը՝ նոյեմբերի 5-ին լեռնաշղթայի վրա տեղակայված հրետանին էլ չկար:
-Այսի՞նքն:
-Զարմացաք, չէ՞: Մենք էլ նույնը ապրեցինք: Սնարյադները կային, բայց հրետանին չկար, չկային նաև տղաները: Տեսա, որ արդեն ադրբեջանցիները վխտում են:
-Հնարավո՞ր էր ազերիների տեղաշարժի ճանապարհը փակել:
-Իհարկե, ամեն ինչ կարող էինք անել, բայց մենք պետք է Հադրութում ճնշեինք հակառակորդին: Ես Ձեզ ավելին ասեմ՝ համայնք է եղել, որ չի էլ կռվել, պարզապես լսել են, որ գալիս են, թողել փախել են: Մի նահանջը հաջորդել է մյուսին, ու արդյունքում սա էլ լինելու էր:
-Ստացվում է, որ եթե չլինեին այդ առեղծվածային դրվագները, մենք կկարողանայինք բերդաքաղաքն անառիկ պահել:
- Միանշանակ: Մինչև Շուշի հասնելը, տղաները պատմում են, որ տարբեր ձևի կապեր ենք տվել, որ հրետանին աշխատի կոնկրետ ուղղությունների վրա, բայց չեն արել: Էդ տեղերից էլ թշնամին հանգիստ, անարգել եկել հասել է մայրուղի»,-գրում է թերթը: