Լրահոս

02.02.2021 11:01


8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 143 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 143 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 143 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 231-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3861-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 535 է, ընդհանուր առողջացածներինը՝ 158 335, փաստացի բուժվողներինը՝ 5035: Մեկ օրում արվել է 1921 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 651914 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը