«Ղարաբաղը տանք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացենք, լավ ապրենք» բանաձևի հեղինակը Լևոն Տեր–Պետրոսյանն է։
Ղարաբաղը տվել ենք, բայց լավ կյանք չկա։ Ասում են՝ հեսա կլինի։ Էրդողանն ու Ալիևը կբերեն։
Եթե սահմանները բացվեն, ապա դրանք սպասարկելու են բացառապես թուրք–ադրբեջանական շահերը, քանզի Սյունիքի հատվածից բացի իրենց այլ բան չի հետաքրքրում։ Իսկ թե ինչ կարող են լինել հայկական բեռների հետ Ադրբեջանում, օրերս ցույց տվեցին վրացական Մառնեուլիի ադրբեջանցիները՝ հարձակվելով մեր ավտոմեքենաների վրա։
Այն, որ սահմանները պետք է մի օր բացվեն, երկրորդ կարծիք չկա, բայց Հայաստանն իրենից պետք է սուբյեկտ ներկայացնի, այլ ոչ թե օբյեկտ։ Օբյեկտին խժռում են, այլ ոչ թե նպաստում դրա բարեկեցությանը։
Լևոնական գաղափարախոսության համաձայն՝ Հայաստանի զարգացմանը և ՀՀ քաղաքացիների լավ ապրելուն պետք է նպաստեն ․․․ թուրքերն ու ադրբեջանցիները։
Նիկոլ Փաշինյանը պատերազմ սադրելով ու կապիտուլյացիայի տանելով Հայաստանն ու Արցախը՝ փաստացի կյանքի կոչեց իր քաղաքական հոր՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագիրը։ Դա է պատճառը, որ հիմա ՀԱԿ առաջնորդը լուռ է, այլևս չի քննադատում Նիկոլին, չի պահանջում նրա հրաժարականը։ Ավելին՝ Լևոնն իր կադրերին է տեղավորում Նիկոլի թիմում (Գագիկ Ջհանգիրյան և այլն)։
Տեր–Պետրոսյանը լրջորեն անհանգստացած է Նիկոլի ճակատագրով, քանզի հասկանում է, որ նրա հեռացումը նաև իր համար է վտանգավոր։ Համ էլ՝ Նիկոլի արածը գաղափարական առումով 100 տոկոսով ընդունելի է 1–ին նախագահի համար և նա չի կարող դեմ գնալ թուրքական նախագծին։ Նախագիծ, որը կյանքի կոչելու համար Նիկոլին պետք եղավ 5․000–ի չափ զոհ, 10.000–ից ավելի վիրավոր, հազարավոր անտուն ընտանիքներ, ներքին տեղահանվածներ, Արցախի պետականության կորուստ, Հայաստանի սահմանների փոքրացում։
Նիկոլը Տեր–Պետրոսյանի ծրագրի առաջին մասն իրագործել է՝ Ղարաբաղը տվել է, բայց լավ կյանք, բնականաբար, չկա։ Ասում են շուտով կլինի։ Կրկնեմ՝ հույսները Թուրքիան է։ Մեկ էլ՝ Փաշինյանին ամեն առիթով նվաստացնող Ալիևը, որը գերիներին պահում է այնքան, մինչև Նիկոլը պաշտոնապես հայտարարի, որ Արցախն այլևս բանակ չի ունենալու։
Եթե լևոնանիկոլական ծրագիրը մինչև վերջ կյանքի կոչվի, ապա Հայաստանը լավագույն դեպքում կհայտնվի թուրքական արտաքնոցի դերում, իսկ վատագույն դեպքում․․․ Այնպես որ այլ տարբերակ չկա։ Պետք է Հայաստանը հայկական նախագծով զարգացնել։
Թուրքական նախագծի հեղինակն ու յուր աշակերտը

Հայկ Ուսունց