Կարծիք

02.02.2021 11:37


1,2 մլն դրամ աշխատավարձը փողոցը մաքրելու համար շատ չի՞

1,2 մլն դրամ աշխատավարձը փողոցը մաքրելու համար շատ չի՞
Գիտեք, ինքնին գուցե և լավ է, որ քաղաքապետը իր ղեկավարած հիմնարկի թերացումը շտկելու համար ինքն է բահը վերցնում և բակը մաքրում, բայց ինձ մոտ, օրինակ, հարց է առաջանում 1,2 մլն դրամ աշխատավարձը փողոցը մաքրելու համար շատ չի՞։
Ու եթե քաղաքապետն ա մաքրելու, համատիրություններին խի՞ ենք փող տալիս, մնացածն ինչի՞ համար են մեր վճարած հարկերից աշխատավարձ ստանում։

Այս հարցը պետք է հետաքրքրի նույնիսկ նիկոլապաշտ ֆեյսբուքչի լաչառ կնանիքին, քանի որ նրանք էլ խանութից առևտուր անելիս 20% ԱԱՀ են մուծում։

Ձյունը նենց բան ա Հայաստանի, մասնավորապես Երևանի կլիմայական պայմաններում, որ ամեն տարի գալիս ա, դա կլիմայական անոմալիա չի։ Էտ ձմեռվա ու ձյան գալը անսպասելի ա միայն քաղաքապետարանի աշխատողների համար։ Ու որ էս տարի 2 մլն$ պարգևավճարային ֆոնդ եք նախատեսել 2021֊ի բյուջեում, քաղաքը` բակերով հանդերձ պետք է իդեալական մաքուր լիներ։ Այդ գումարով կարելի էր ունենալ 555 աշխատող 300$ աշխատավարձով, որոնք ձմեռը ձյունը կմաքրեին, ամառը փոշին, աշունն էլ էտ անտեր մնացած տերևները:
Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը