Կառավարությունում որոշել են էլեկտրոնային գմբեթ ստեղծել շենքի շուրջ․ «168 ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «Կառավարության շենքի ողջ երկայնքով տեղակայված հարևան շենքերում առաջացել է Wi-Fi-ի՝ ինտերնետ կապի սփռողականության խնդիր. այն կարծես թե արգելափակված է: Կոնկրետ 2.4 գիգահերց հաճախականության Wi-Fi-ն ընդհանրապես չի աշխատում, կորչում են նաև Wi-Fi ցրող կետերը, և հենց դրանից է, որ հարակից տարածքներում Wi-Fi-ի խնդիր է առաջանում։ Այդ առնչությամբ նաև տաքսի վարողներն են սկսել դժգոհություն հայտնել, որ GPS-ները կառավարության շենքի հարակից տարածքներում լավ չեն աշխատում, այսպես ասած՝ կախում են և հաճախորդի տեղը ճիշտ ցույց չեն տալիս:
Սրա պատճառն այն է, որ կառավարությունում որոշել են էլեկտրոնային գմբեթ ստեղծել կառավարության շենքի շուրջ, որի նպատակը թե՛ ազդանշանները շենքում ու հարակից տարածքներում խլացնելն է, և թե՛ հնարավոր հակադրոնային պաշտպանություն կազմակերպելը»։