Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Ադրբեջանի երկու զինծառայող ազատ է արձակվել
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող՝ ձերբակալված ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ազատ է արձակվել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանցիները ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր և տրամադրել հումանիտար օգնություն: Վերջին օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 96 անձ: 2020 թվականի նոյեմբերի 14-ից սկսած, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 51 հազար 947 մարդ:
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Ադրբեջանի երկու զինծառայող ազատ է արձակվել
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող՝ ձերբակալված ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանցիները ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում: