Կարծիք

01.02.2021 20:27


Ինչպե՞ս կարող է կադրային զինվորականն՝ առանց աչքը թարթելու, դեմքի անվրդով արտահայտությամբ ստել

Ինչպե՞ս կարող է կադրային զինվորականն՝ առանց աչքը թարթելու, դեմքի անվրդով արտահայտությամբ ստել
ԴԵՌ ԶԱՐՄԱՆՈ՞ՒՄ ԵՔ
Հանրությունն անկեղծ վրդովված է Արծրուն Հովհաննիսյանի «արդարացումների», իրականում՝ հերթական ստերի և կեղծիքների համար։ Առաջին հայացքից, իսկապես զարմանալի է, թե ինչպես կարող է կադրային զինվորականն՝ առանց աչքը թարթելու, դեմքի անվրդով արտահայտությամբ ստել ողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմի ավարտից հետո Արծրուն Հովհաննիսյանն անցավ ընդհատակ, և թվում էր, թե նա խորապես զղջում է երկրի ղեկավարության հրահանգով հանրությանը մոլորեցնելու համար։
Բայց՝ ոչ, այսօր ականատես եղանք նույն, ավանդական Արծրուն Հովհաննիսյանին։ Եվ ի՞նչ․ պարոն Հովհաննիսյան, նորից հրահանգո՞վ եք հայտնվել։ Այսինքն, ուժ չե՞ք ունեցել չխախտելու լռության ուխտը։ Թե՞ զգուշացվել եք, որ հակառակ դեպքում․․․հիշեցի Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո)։
Բայց, հարգելի հանրության ներկայացուցիչներ, չե՞ք հոգնել անվերջ զարմանալուց։ Չէ՞ որ, սկսած ստի և կեղծիքի հեղափոխությունից, նրա հաղթանակից և իմքայլականների իշխանության գալու օրվանից չկա գոնե մեկ օրինակ, մեկ դեպք, որ վարչապետի կամ որևէ իմքայլականի որևէ խոսք, խոստում սուտ և կեղծ եղած չլինի։ Այսպիսին է բռնապետիկի՝ լրագրող, խմբագիր, ընդդիմադիր, վարչապետ աշխատելու միակ գաղափարախոսությունն ու ոճը, որին էլ հետևում են նրա անողնաշար կուսակիցները։ Իսկ նրա «առաջադեմ» համախոհներն այդ ամենը իբր «չեն նկատում» և արդարանում են՝ սուր ճոճելով «նախկինների» դեմ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը