Քաղաքական

01.02.2021 22:13


Ադրբեջանցի զինվորականներն արգելում են օտարերկրացիներին այցելել Դադիվանք

Ադրբեջանցի զինվորականներն արգելում են օտարերկրացիներին այցելել Դադիվանք

Չեխ լրագրող Մարկետա Կուտիլովան հայտարարել է, որ ադրբեջանցի սպան իրեն ու այլ օտարերկրյա լրագրողներին թույլ չի տվել մուտք գործել Արցախից գրավված Քարվաճառի շրջանի Դադիվանք վանք:

Այս մասին Կուտիլովան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հետ խնդիրներ չեն առաջացել, բայց ադրբեջանցիները չեն դիմավորում օտարերկրացիներին Դադիվանքում՝ չնայած այն հանգամանքին, որ այն պետք է վերահսկեն ռուսները:

Հիշեցնենք, որ համաձայն նոյեմբերի 9-ի Արցախում հրադադարի եռակողմ հայտարարության՝ Քարվաճառի շրջանը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, Դադիվանքի հնագույն հայկական վանքը մնացել է ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:

Ադրբեջանցիները պահը բաց չեն թողել եկեղեցին և եկեղեցին հայտարարել են ուդիական մշակույթի մաս։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը