Թուրքական արտադրության զրահամեքենաները սկսել են արտահանվել այլ երկրներ
Վերջին տարիներին թուրքական ընկերությունների կողմից նախագծված ու սերիական արտադրության մեջ դրված մի քանի տեսակի զրահամեքենաները սկսել են հետաքրքրություն առաջացնել նաև արտաքին շուկաներում:
Դրա ամենաթարմ օրինակը օրեր առաջ Քենիայի ԶՈւ-ի արած հայտարարությունն էր, որի համաձայն, քենիական կողմը պատրաստվում է գնել թուրքական «Katmerciler» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող «Hızır» (Հըզըր) տեսակի 118 զրահապատ մեքենաներ։ Կնքվելիք գործարքի գինը կազմում է մոտ 70 մլն դոլար:
Այս զրահամեքենաների առաջին վաճառքը Թուրքիաից դուրս տեղի է ունեցել նախորդ տարի ու կազմել է 20.1 մլն դոլար: Դրանք գնած երկրի անունը դեռևս չի հրապարակվել:
Հաղորդվում է, որ «Hızır»-ի «Ateş» անունով տարբերակը, որը նախատեսված է սահմանապահ ծառայության համար ու կարող է կրակ արձակել թիրախների վրա, նույնպես մոտ ապագայում կմտնի մի «բարեկամ երկրի» սպառազինության մեջ: Նույնը նշվում է նաև թուրքական արտադրության «Khan» տեսակի հետաևակի փոխադրման համար նախատեսված զրահամեքենայի մասին:

Աղբյուրը՝ ermenihaber.am