Քաղաքական

01.02.2021 17:03


«Արդեն 2.5 տարի Ռոբերտ Քոչարյանը չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը ոչ մի տարբերակով». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

«Արդեն 2.5 տարի Ռոբերտ Քոչարյանը չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը ոչ մի տարբերակով». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով այնպես արեցին, որ հանրությունը դադարեց հավատալ պետական կառույցներին: Ու եթե կրկին որևէ ռազմական իրավիճակ լինի, ոչ ոք չի հավատալու ՊՆ-ի խոսքին, պետական կառույցների տարածած տեղեկությանը, փնտրելու են այլ ճանապարհներ՝ վստահելի տեղեկություն ստանալու համար:

«Շատ վատ է, որ որևէ մեկը չի ուզում պատասխանատվություն վերցնի՝ ո՛չ տեղեկատվական դաշտում, ո՛չ իրական դաշտում, ո՛չ ռազմաճակատից, ո՛չ քաղաքական: Որևէ մեկը հրաժարական չի տալիս, որևէ մեկը չի դատվում, որևէ մեկը նույնիսկ չի էլ արդարանում, փորձում ներողություն խնդրի իր արածների համար»,-նշեց Տիգրան Քոչարյանը:

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ մինչև չլինի իշխանափոխություն, պատերազմի ընթացքում ու դրանից հետո հանրության մոտ առաջ եկած ոչ մի հարց պատասխան չի ստանա:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 3 լրատվամիջոցի ներկայացուցիչների տված հարցազրույցին, մեդափորձագետը նշեց, որ նա հաստատեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:

«Նաև պետք է արձանագրել՝ արդեն 2.5 տարի Ռոբերտ Քոչարյանը չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը ոչ մի տարբերակով: Լսել Փաշինյան անունը Քոչարյանի շուրթերից՝ երևի նույնիսկ երազում է Փաշինյանը: Այսինքն՝ այդպիսի արհամարհանք կա կերպարի նկատմամբ»,-ասաց Տիգրան Քոչարյանը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը