Արժանապատվության, ինքնության քայքայման և պետականության կորստի 1000 օրը
Եթե կեսօրն անցել է, իսկ դուք սոցցանցերում բացարձակապես ոչ մի բառ չեք գրել փետրվարի 1-ից Ռուսաստան մեկնելու սահմանափակումների վերացման ու, բնականաբար՝ Հայաստանից արտագաղթի հզոր ալիքի մեկնարկի մասին, ապա...
Ապա երկուսից մեկը.
ա) դուք չեք ապրում Հայաստանում ու Հայաստանով, այսինքն՝ մեծ հաշվով, թքած ունեք այդ ամենի վրա,
բ) դու վերջացած նիկոլազոմբի ես, գլխի փաշինաքաղցկեղով ախտահարման վերջին փուլում գտնվող «պողոս», այսինքն՝ մեծ հաշվով, թքած ունես այդ ամենի վրա: Մի անմեղ տարբերակ էլ կա. պարզապես արդեն ալերգիկ քորի աստիճան այս մղձավաջային իրականությունը զայրացնում է ձեզ, հետևաբար՝ ոչ մի սոցցանց էլ չեք «մտնում», առավել ևս՝ ոչ մի բան էլ չեք գրում, ձեզ թերևս կարդացածն էլ հերիք է ինքնատիրապետումը կորցնելու համար...
Հասկանալի է, իհարկե, որ դա պարզագույն զուգադիպություն է, բայց շատ բնական ու խորհրդանշական զուգադիպություն. փետրվարի 1-ին լրացավ նիկոլ փաշինյանի պաշտոնավարման 1000 օրը: Եվ փետրվարի 1-ին «բացվեց» դեպի Ռուսաստան օդային սահմանը քաղաքացիների ազատ շարժի համար:
Պետք չէ սուպեր-վերլուծաբան լինել նկատելու համար ակնհայտը: Այո, Հայաստանից, ավելի ճիշտ՝ Հայաստանի ու Արցախի մնացորդներից սկսվելու է արտագաղթի մեծ այլիք: Դատելով առկա տրամադրություններից՝ դա ոչ թե արտագաղթ է լինելու, այլ արտափախ:
Հայերը փախչում են նիկոլից ու նիկոլահայաստանից: Եթե այդ հնարավորությունը լիներ, ապա մահապատժի սպառնալիքով թույլ չէի տա, որ հիմա Հայաստանից հեռանան բոլոր նրանք, ովքեր «դմփ-դմփ-հու» են արել, վուվուզել փչել, դագաղներ ու սգո պսակներ դրել նիկոլի ուղղորդմամբ, ովքեր գիշերվա կեսին իրենց գլխի պարունակությունը խորհրդանշող դատարկ կաթսաներ են զարկել՝ «միանալով հեղափոխությանը», վերջապես՝ ովքեր ընդտրել են նիկոլ փաշինին ու նրա հերձվածողաթիմը: Այ, բոլոր այդ կատեգորիայի անձաց թույլ չէի տա, որ հիմա փախչեն իրենց երազած, իրենց ապիկար ու անթրաշ կուռքի ստեղծած այս մղձավանջից: Թե չէ սա ինչի՞ նման է. իրենք նիկոլ փաշինի նման մեկին բերեն երկրի ղեկավար դնեն, իրենք դրան թույլ տան ապականել ամեն ինչը, կործանել երկիրը, աղետի մատնել պետությունը, հազարավոր «երիտասարդների գլուխ ուտել, և... իրենք հիմա փախչե՞ն: Ո՜չ: Խելոք նստեք տեղներդ, ու խռփշտեք ձեր հիմար զմայլանքի և անուղեղ ընտրության եղկելի հետևանքները: Ու առհասարակ. այդ ո՞ւր, առանց... նիկոլ ու աննա, հետներդ տարեք, կորցրեք...
Օրերս, իհարկե, թեթևակի «գույքագրել» էինք նիկոլ փաշինի պաշտոնավարման շրջանում «ցանված բողկերը»՝ դրանցից աճած աղետաբեր փոթորիկներով հանդերձ: Չկրկնվենք:
Առհասարակ, ընդունված է, որ պաշտոնյաներն ամփոփեն 100 օրը, մինչդեռ, կարծում ենք, 1000-ն ամփոփելն ավելի ճիշտ մոտեցում կլիներ:
Ի դեպ, հիմա արդեն շատերը մոռացել են, իսկ ոմանք չեն էլ ուզում հիշել, որ նիկոլ փաշինը, երբ դեռ նրան որպես Նիկոլ Փաշինյան էինք նշում, իր վարչապետության 100 օրն ամփոփելու համար հրահրած միտնգում՝ Հանրապետության հրապարակում, 2018-ի օգոստոսին, երկար-բարակ խոսում էր, թե չնայած նոր-նոր է վարչապետ դարձել, բայց իրեն մեղադրում են, թե եկել է «հողերը հանձնելու», մինչդեռ ինքն այդ պահի դրությամբ անգամ բանակցային գործընթացի մեջ չէր մտել:
Այդ 100 օրից ընդամենը 900 օր անց պարզվել է, որ իրականում ճիշտ էին մեղադրում, առավել քան՝ ճիշտ: Նա արդեն հանձնողական հանձնառությամբ էր եկել իշխանության: Հարց է միայն, թե ինչ հետևություններ արվեցին այդ մեղադրանքներից: Գործնական առումով՝ ոչ մի:
Այո, 900 օր առաջ նիկոլ փաշինը հայտարարեց, թե բացառվում է լինի այնպես, որ Արցախի վերաբերյալ որևէ որոշում ժողովրդից թաքուն ընդունվի, և այլն, և այլն, այդ բոլոր լոլոները չկրկնենք: Ընդամենը 900 օր անց պարզ է, որ դա հերթական նիկոլական փչոցն էր, որ նա ամեն ինչ արել է ժողովրդի թիկունքում՝ նույն այդ «սիրելի ժողովրդի» գլխին ջարդելով «պայմանավորված պատերազմ», ուտելով ժողովրդի զավակների գլուխները հազարներով, կործանելով տնտեսությունը, բանակը, պետությունը...
Ի՞նչ է փաշինի պաշտոնավարման 1000 օրը:
Եթե խիստ ամփոփ ու հակիրճ, ապա դա ազգային արժանապատվության, ինքնության քայքայման, Արցախի ու ընդհանրապես Հայաստանի պետականության կանխամտածված ու ծրագրված կործանման ընթացքի 1000 օր է: Այնպիսի կործանում, որ առաջին հերթին հենց 1000 օր առաջվա նիկոլա-ջուջուլակերներն են շտապում ճողոպրել Հայաստանից, փախչել ապահով ռոստովներ, որպեսզի Հայաստանից չփախչողներիս... խելք սովորեցնեն, որպեսզի հեռուներից փառաբանեն իրենց «թո՜ւրք նիկոլին», ու առհասարակ, ինքնադրսևորվեն իրենց փուչ ու զզվելու էությամբ:

Արմեն Հակոբյան