«Օդանավակայանում արմագեդոն էր, ՀՀ-ից փախչում էին մեծամասամբ Փաշինյանի ընտրողները». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում արմագեդոն էր, պիտի տեսնել, թե ինչպես են մեր հայրենակիցները ընտանիքների, նորածին երեխաների հետ փախչում Հայաստանից, նրանցից որևէ մեկին չեմ մեղադրում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ այսօր եղել է Զվարթնոց օդանավակայանում և 07.55 առաջին չվերթը դեպի Մինվոդի էր:
«Երեկ երեկոյան՝ 23:30-ին Երևան-Մոսկվա միակողմանի թռիչը հասավ մինչև 750 դոլարի, առաջիկա օրերին Երևան-Մոսկվա թռիչքը երևի աճուրդում լոտերով սկսելու են վաճառել: Սա 90-ականների արտագաղթից առավել զարհուրելի արտագաղթ է լինելու: Ցավոք սրտի, մեր հարյուրհազարավոր քաղաքացիների համար այսօր Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ հուսալքված քաղաքացիներն ասել են, որ որևէ երաշխիք չունեն, որ Մասիսում, Երևանում կամ ՀՀ-ում որևէ այլ քաղաքում թուրքը չի բացի իր դուռը:
«Հեռացողները մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի ընտրողներն էին: Երկար տարիների հուսահատությունից, Նիկոլի և նիկոլականության, հեղափոխության մեջ տեսել էր հույս և հավատում էր, որ իրոք ինքը 3 մլն վարչապետներից մեկն է, որ ինքն այլևս լավ է ապրելու. Նիկոլը թալանվածը հետ է բերելու և ծրարներով հանձնելու է 3 մլն վարչապետներին»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ այսօր քաղաքացիները, որոնք կորոնավիրուսի թեստը հանձնել էին, բայց բջջային ներբեռնում չէին արել, կանգնեցին խնդիրների առաջ, իսկ նրանք, ովքեր կարողացան մեկնել, իրենց համարում էին երջանիկ:

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ tert.am