Քաղաքական

18.05.2011 10:47


ՀԱԿ անդամ. «Պայքար չի գնա՝ ո՞վ առաջին տեղում, ո՞վ 10–րդ տեղում»

ՀԱԿ անդամ. «Պայքար չի գնա՝ ո՞վ առաջին տեղում, ո՞վ 10–րդ տեղում»

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, Հայ ազգայի կոնգրեսի անդամ Գառնիկ Մարգարյանը համոզված է, որ ՀԱԿ–ը գնում է արտահերթ ընտրությունների, իսկ ներկայացված 15 պահանջներն էլ շարունակում մնալ օրակարգում։

Իսկ հերթական ընտրությունների դեպքում ինչպե՞ս պետք է կազմվի խորհրդարանական ընտրությունների ՀԱԿ ցուցակը, արդյոք ա՞յն սկզբունքով, որ առաջին 20 տեղերը պետք է զբաղեցնեն ՀԱԿ–ի մեջ մտող կուսակցությունների ղեկավարները։ «7օր»–ի հետ զրույցում Գառնիկ Մարգարյանն ասել է, թե դա տասներորդական հարց է։

–Այս երեք տարիները ցույց են տվել, որ ՀԱԿ–ում ոչ մի տարբերություն չի եղել, և կուսակցության ղեկավարները նվիրյալներ են. նրանք թողել են ամեն ինչ և զբաղված են երկրում վերականգնելու և՛ սահմանադրական, և՛ օրենսդրական բոլոր նորմերը։ Եվ այդտեղ պայքար չի գնա՝ ո՞վ առաջին տեղում, ո՞վ 10–րդ տեղում։ Բայց կարծում եմ, որ ճիշտ որոշում կկայացվի, և երևի կուսակցության առաջին դեմքերը կլինեն, հետո կորոշովի՝ ով որ տեղում կլինի,–ասել է Գառնիկ Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը