Էստոնիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Յակ Մադիսոնն ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդը Թրամփին առաջադրել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քաղաքական գործիչը, որը ներկայացնում Է Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը, բացատրել Է, որ Թրամփի թեկնածությունն առաջադրել Է այն բանի առնչությամբ, որ նա ԱՄՆ-ի առաջին նախագահն Է վերջին 30 տարվա ընթացքում, որի ծառայության ժամանակ նրա կողմից ղեկավարվող երկիրը պատերազմներ չի սկսել:
«Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում ստորագրվել են մի շարք հաշտության համաձայնագրեր, որոնք օգնել են ապահովել կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Տեսնենք՝ ով կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ»,-Մադիսոնը փետրվարի 1-ին գրել Է Facebook-ում: Նա նշել Է, որ ինքը միակը չԷ, ով Թրամփին առաջադրում Է Նոբելյան մրցանակի:
«Բայց, ինչպես գիտենք, որքան շատ են հայտ ներկայացնողները, այնքան մեծ են հաջողությունների շանսերը»,-կարծում Է Մադիսոնը: Խաղաղության Նոբելյան մրցանակն Օսլոյում ամեն տարի շնորհվում Է 1901 թվականից: Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն, թեկնածուներին կարող են առաջադրել, այդ թվում, ազգային խորհրդարանների և տարբեր երկրների կառավարությունների անդամները, միջազգային դատարանների անդամները, համալսարանների ռեկտորները, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի գործող և նախկին անդամները և խորհրդականները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Թրամփն առաջադրվել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի