Հայտնի ձևակերպում կա՝ հայոց լեզուն ճկուն է և բարբարոս։
Արծրուն Հովհաննիսյանն այդ լեզվին տվեց այնպիսի ճկունություն և այնպիսի բարբարոսությամբ այն օգտագործեց, որ հայոց լեզուն Արծրունի շուրթերով աշխատեց Հայաստանի ու Արցախի դեմ։
Արծրունը պատերազմի օրերին ապահովում էր սուտն ու կեղծիքը։ Ու որքան շատ էինք մենք պարտվում, այնքան նա ավելի շատ էր «զգետնում» թուրքական ԱԹՍ–ները։
Արծրունը ձևը գտել էր։ Նա տարածք հանձնելու անունը դրել էր «մարտավարական նահանջ», որ Նիկոլի ստերն անցնեն ու «Փող՝ տարածքի դիմաց» բանաձևը կյանքի կոչվի։
Արծրունի լեզուն, իրոք, ճկուն է և բարբարոս։ Նա այսօր լրագրողների առաջ «կրուտիտի» գոհարներ է հրամցրել։ Իրեն հայտնի կենդանու տեղ դրած հայտարարել է, թե բա ես չեմ խաբել, ես չեմ ասել, որ հաղթում ենք, ասել եմ, որ հաղթելու ենք։
Արծրունն ասում է՝ չեմ ստել։ Եվ սա ասում է մեկը, ով Գետաշենն ու Շահումյանն ազատագրելու թեմայով էժանագին դերակատարում էր ստաձնել՝ «հպարտորեն» չհերքելով այդ սուտ լուրը։ Ասում է մեկը, ով մինչև նոյեմբերի 9–ը պնդում էր, որ Շուշիում մարտեր են ընթանում։ Այն դեպքում, երբ առնվազն նոյմբերի 6–ից Շուշին թշնամու ձեռքում է եղել, ու այդ մասին հայտնել են Արցախի պաշտոնյաները։
Արծրունը ստի ու կեղծիքի տարածման, Արցախի պետականությունը վարի տալու հարցում կարևոր դերակատարություն է ունեցել ու հետագայում պետք է անպայման ցուցմունքներ տա։ Բայց քանի դեռ Նիկոլը վարչապետ է, Արծրունը զինվորական հագուստով առանց ամաչելու գալիս է խորհրդարան ու խոսում։
Մեր 5․000–ից ավելի զոհերի ու 10․000–ից ավելի վիրավորների, Արցախի կորցրած պետականության, Հայաստանի փոքրացող տարածքի ու կիսապետություն դառնալու խորհրդանիշներից մեկը դարձած Արծրունն այնքան լկտիություն ունի, որ տեսախցիկների առաջ է հայտնվում։ Այնքան լկտիություն ունի, որ մեղքը գցում է բանակի վրա, թե բա ինձ ՊՆ–ից ինչ ասել են, դա էլ հայտարարել եմ, Աննային էլ 1 վայրկյան անգամ տեսած չկամ։
Ու քանի դեռ հայ ժողովուրդը հանդուրժում է Նիկոլին վարչապետի կաբինետում, արծրունները երես են ունենալու ման գալ դրսում ու դեռ մի բան էլ մուննաթով հարցազրույցներ տալ։
Արծրունի լեզուն և զգետնված Արցախը

Հայկ Ուսունց