Կարծիք

01.02.2021 12:47


Կրկնվող լոզունգներով, պոպուլիստական անմիտ ելույթներով, առանց հստակ պատկերացումների ու առաջարկների խորհրդարանական լսումներն այն առավելագույնն է, որ սպասելի էր սրանցից

Կրկնվող լոզունգներով, պոպուլիստական անմիտ ելույթներով, առանց հստակ պատկերացումների ու առաջարկների խորհրդարանական լսումներն այն առավելագույնն է, որ սպասելի էր սրանցից
Ազգային Ժողովը լսումներ է հրավիրել «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով: Առնվազն զավեշտալի է, որ քաղաքական դեբիլիզմով, դիվանագիտական տգիտությամբ և կառավարչական դիլետանտիզմով փայլող իշխանակույտը՝ պետականությունը քանդելուց ու անվտանգության բոլոր գոտիները թշնամուն հանձնելուց հետո, հիշել է անվտանգության մասին:
Լսում ես ամբիոնից հնչող մելամաղձոտ ու դատարկ ելույթներն, ու մեկ անգամ ևս համոզվում, որ սրանց ամեն ինչը ձևականություն է և թոզփչոցի:
Պետության անվտանգությունը նախ և առաջ քաղաքական մտքի արգասիք է, որն այսօր իսպառ բացակայում է: Բացակայում է, որովհետև այսօրվա «մայր մեղուն» քաղաքական պոպուլիզմն է:
Բազմիցս ասել եմ, ևս մեկ անգամ կրկնում եմ: Անվտանգության և արագ զարգացման տեսանկյունից պետք է հետևենք Իսրայելի Պետության օրինակին: Միակ երկիրը, որի պարամետրերը գրեթե համահունչ են մեր Ազգի և պետության պարամետրերին: Դրա առաջին քայլը՝ երկրի խորհրդարանը և կառավարությունը դիլետանտներից ու նիկոլիզմից մաքրելն է:
Եթե ուզում ենք ունենալ անվտանգ և զարգացող պետություն, ապա յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով: Նայեք վարչապետին, պատգամավորների մեծամասնությանը, կառավարության տկարությանը և հետևություններ արեք: Ու չմոռանաք, որ նրանց օրոք, ու նրանց պատճառով Արցախը հանձնվեց, Սյունիքի ճանապարհների մի շարք հատվածներ թուրքերն են վերահսկում, իսկ զոհերի, անհետ կորածների, գերիների ու վիրավորների մասին՝ պատերազմից երեք ամիս անց, պատկերացումներ անգամ չունեն:
Կրկնվող լոզունգներով, պոպուլիստական անմիտ ելույթներով, առանց հստակ պատկերացումների ու առաջարկների խորհրդարանական լսումները՝ այն առավելագույնն է, որ սպասելի էր սրանցից:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը