Քաղաքական

01.02.2021 11:15


Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ազատման դիմում է գրել

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ազատման դիմում է գրել

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է, մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել, և այս պահին կոմիտեում հավաքել է վարչության պետերին և հրաժեշտ է տալիս նրանց։ Հաղորդում է «Հրապարակը»:

Մեր աղբյուրները փոխանցեցին, որ նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են, մասնավորապես՝ Պապիկյանը Բաբայանին արգելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ ուղիղ շփումներ ունենալ, և Բաբայանը այդ անելանելի իրավիճակից լուծումը տեսել է դիմում գրելն ու հեռանալը։

Այս խորագրի վերջին նյութերը