Լրահոս

01.02.2021 11:04


4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 088-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3853-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 281 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157 800, փաստացի բուժվողներինը՝ 5435: Մեկ օրում արվել է 1473 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 649 993 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը