Լրահոս

01.02.2021 10:47


Պայթյուն և փլուզում Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկում

Պայթյուն և փլուզում Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկում

Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից, որի արդյունքում խոհանոցի միջնապատերը փլուզվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Բնակարանում ապրում են ամուսիններ, և նրանք ննջասենյակում են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Այս խորագրի վերջին նյութերը