Աշխարհ

01.02.2021 21:15


Մեսսին մտադիր է դատի տալ «Բարսելոնայի» ղեկավարությանը

Մեսսին մտադիր է դատի տալ «Բարսելոնայի» ղեկավարությանը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի փաստաբանները մտադիր են դատի տալ մի քանի մարդու այն բանի համար, որ Մեսսիի և «Բարսելոնայի» մեջև 2017 թվականին կնքված և այժմ դեռ գործող պայմանագրից մանրամասներ են հայտնվել համացանցում։ Ինչպես հայտնում է Marca-ն, Մեսսին մասնավորապես ցանկանում է դատի տալ երեք մարդու, ովքեր ունեն ամբողջական տեղեկատվություն պայմանագրի վերաբերյալ։

Նրանք են՝ «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, գործադիր տնօրեն Օսկար Գրաուն և ակումբի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարլես Տուսկետսը։

Հիշեցնենք, որ ըստ պայմանագրի, չորս տարվա ընթացքում Մեսսին վաստակելու էր ավելի քան կես միլիարդ եվրո, որից 78 միլիոնը բոնուսների տեսքով, իսկ տարեկան վճարվելիք գումարը կազմում է 138 միլիոն եվրո։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը