Քաղաքական

31.01.2021 21:43


Հարևանները քաշքշել ու հայհոյել են Հայկ Մարությանին

Հարևանները քաշքշել ու հայհոյել են Հայկ Մարությանին

Mediaport-ի տեղեկություններով՝ քիչ առաջ միջադեպ է եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շենքի բակում:

Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին:

Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռքը ու իջել բակը մաքրելու: Հարևանները, տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին:

Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին:

Ականատեսների վկայությամբ՝ Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը, տուն է տարել այդպիսով՝ հանդարտեցնելով լարված վիճակը։

Aysor.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանն ասաց, որ կենցաղային շատ տհաճ միջադեպ է եղել, որի մասին չի ցանկանում խոսել:

«Ավելացնելու բան չունեմ»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը