Լրահոս

31.01.2021 21:40


Երևանյան դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա կնոջ դի

Երևանյան դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա կնոջ դի

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 197 միջնակարգ դպրոցի բակում կնոջ դի հայտնաբերելու փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Սուսաննա Մելքոնյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքի տեղեկոթյուններով, մահացածը աշխատում էր նշված դպրոցում որպես դռնապահ:

Այս խորագրի վերջին նյութերը