Ավինյանի համար Շուռնուխում տուն կգնեն՝ պայմանով, որ մի տարի այնտեղ ապրի
«TOGARMA» տելեգրամյան ալիքի խմբագրությունը պատրաստ է գումար հայթայթել և տուն գնել Շուռնուխ գյուղում՝ հենց Ադրբեջանի պոստերի կողքին:
Այս տունը նրանք պատրաստվում են նվիրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Բայց միայն մեկ պայմանով. նա պարտավորվում է իր ընտանիքը տեղափոխել այնտեղ և ապրել մինչև հաջորդ տարի: Նա պետք է անձնական օրինակով ապացուցի, որ Սյունիքի սահմաններին անվտանգ է:
Հիշեցնենք, դեռևս հունվարի 20-ին փոխվարչապետը հայտարարել էր, որ «Այո, Սյունիքն անվտանգ է», իսկ հունվարի 30-ին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր հարբած զինվորականների կողմից արձակված կրակոցների մասին:
ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում` լինելով նաև հարբած վիճակում:
Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշեր ժամանակ: Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց:
Ընդ որում, գյուղացիները դիտարկել են, որ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակցներն արձակվում: Հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ:

Աղբյուրը՝ hraparak.am