Լրահոս

31.01.2021 11:24


11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 125 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 125 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 026-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3848-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157519, փաստացի բուժվողներինը՝ 5658: Մեկ օրում արվել է 1957 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 648 520 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը