Լրահոս

31.01.2021 10:09


Ավտովթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց. պատճառը սառած ճանապարհն է. կա 1 զոհ, 4 վիրավոր

Ավտովթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց. պատճառը սառած ճանապարհն է. կա 1 զոհ, 4 վիրավոր

Հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի դիմաց, ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ճանապարհն ամբողջովին սառած է և վթարից միայն 20 րոպե անց աղ ցանող բրիգադը ժամանեց ու սկսեցին ճանապարհը աղ ու ավազով մշակել, իսկ վարորդներն էլ՝ տեսնելով այդ ամենը, ասում էին. «Էշ մի սատկի, գարուն կգա, լրիվ տեղավորվում է էս քաղաքապետարանի չինովնիկների կերպարի մեջ: Եթե մի քիչ ինքնասիրություն ունենային, գոնե «Եռաբլուրի» դիմացի ճանապարհը կմշակեին աղ ու ավազով, չէ՞ որ այս օրերին «Եռաբլուրում» հերոս տղաների շիրիմներին այցելությունները չեն դադարում»:

Այս խորագրի վերջին նյութերը