Զոլաքար համայնքում այրվում է ավտոտնակ և ներսում կա ավտոմեքենա
Հունվարի 31-ին, ժամը 01։18-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար համայնքում այրվում է ավտոտնակ և ներսում կա ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի մոտակայքում գտնվող ավտոտնակին կից փայտամշակման արհեստանոցում (մոտ 60 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 02:45-ին:Այրվել են հաստոց, տախտակ (մոտ 3 խմ ), վառելափայտ (6 խմ), 4 անվադող, իսկ ավտոտնակում ջերմահարվել են «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակները:
Զոլաքար համայնքում այրվում է ավտոտնակ և ներսում կա ավտոմեքենա
Հունվարի 31-ին, ժամը 01։18-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար համայնքում այրվում է ավտոտնակ և ներսում կա ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի մոտակայքում գտնվող ավտոտնակին կից փայտամշակման արհեստանոցում (մոտ 60 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 02:45-ին: Այրվել են հաստոց, տախտակ (մոտ 3 խմ ), վառելափայտ (6 խմ), 4 անվադող, իսկ ավտոտնակում ջերմահարվել են «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակները: