Արարատի մարզում Kia-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, 10 րոպե անց նույն վայրում վթարվել է Opel Zafira-ն
Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 12:20-ի սահմաններում, 31-ամյա Վահագն Հովհաննիսյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, ճանապարհի ձնապատ լինելու պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, նույն վայրում 10 րոպե անց, 38-ամյա Նորայր Սաֆարյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով երկաթե արգելապատնեշին:

Այս դեպքում նույնպես բարեբախտաբար տուժածներ չկան:
Նշված վթարով նույնպես նյութեր են նախապատրաստվում: