Կարելի է ենթադրել, որ Նիկոլը իր այս հայտարարություններով հող է նախապատրաստում ապագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար
Փաշինյանի այսօրվա լայվից արձանագրում ենք, որ նա այդպես էլ չի պատասխանում լրագրողի հարցին. իր համար Շուշին ադրբեջանական է, թե հայկական։ Նա հերթական անգամ երկար-բարակ զեղումներով փորձ է անում մանիպուլյացնել հանրությանը։
Նրա լայվից հասկանալի է դառնում, որ նրա համար ավելի ընդունելի էր եղել հանձնել Շուշին, քանի այն լիներ հայկական զորքերի վերահսկողության տակ ու Արցախի Հանրապետության կազմում, թեկուզ և ինչ որ փուլում կքննարկվեր այնտեղ նաև ադրբեջանցիների ապրելու հարցը, բայց մեր բանակի ու ոստիկանության վերահսկողության տակ։
Նա հայտարարեց, որ իր խոսքը Շուշի ընթացիկ կարգավիճակի մասին է եղել, այսինքն՝ նրա համար Շուշիի ընթացիկ կարգավիճակը այն է , որ Շուշին ադրբեջանական է, և մենք պետք է մոռանանք այլևս Շուշիի ու Ղազանչեցոցի մասին մտածելու և այն ինչ-որ կերպ վերադարձնելու մտքից։
Կարելի է ենթադրել, որ Նիկոլը իր այս հայտարարություններով հող է նախապատրաստում ապագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, ներառյալ՝ Շուշին, Հադրութը, որոնք, ի դեպ, երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չեն եղել և Աստված գիտի, թե մեր հայրենիքի, որ մասերն էլ է նա ապագայում ադրբեջանական համարելու։
Նիկոլ Փաշինյանը և իր ոհմակը հայության և հայկականության թշնամի են, իսկ այսքանից հոտո նրանց մինչև այժմ սատարողները կամ խնդիր ունեն իրենց հայկական ծագումնաբաությունը հասկանալու հետ, կամ նույնպես նպատակային ծրագիր են իրականացնում մեր պետականությունը կործանելու ուղղությամբ։
Կարելի է ենթադրել, որ Նիկոլը իր այս հայտարարություններով հող է նախապատրաստում ապագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար