Դատախազությունը հաստատում է՝ Ջալալ Հարությունյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ քրգործ է հարուցվել. նա հարցաքննվել է
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է։
Հարցին՝ դատավարական կարգավիճակ ունեցող անձ կա՞, Արևիկ Խաչատրյանը պատասխանեց, թե այս պահին նման կարգավիճակ ունեցող անձ չկա։
Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանի փոխանցմամբ՝ քննվող քրեական գործով Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում Ջ. Հարությունյանը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով»,-ասել էր Արցախի նախագահը։
Հոկտեմբերի 28-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։