Ո՞վ է Զարեհ Սինանյանին հանձնարարել մասնատել ու քայքայել Ռուսաստանի հայ համայնքը, և ո՞ւմ միջոցով է նա փորձում դա անել
Պատերազմի ողջ ընթացքում լռած Սինանյանը հանկարծ ակտիվացել է և օրերս այցելել է Արցախ ինչ-որ կասկածելի առաքելությամբ: Սակայն, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի կառավարությունը փաստացի հրաժարվել է Արցախից և փորձում է հանրությանը ներկայացնել Արցախն իբրև Ադրբեջանի մաս, ապա Սինանյանի ուղևորությունը խորհրդանշական է դառնում: Հավանաբար Սինանյանը դա համարում է իր աշխատանքի մի մասը՝ «աշխատանք Ադրբեջանի հայ համայնքի հետ»:
Կարևորելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոնն ընդհանրապես՝ պետք է նշենք, որ ԱՄՆ քաղաքացի Զարեհ Սինանյանը Փաշինյանի թիմի ամենաանօգուտ պաշտոնյան է, ով անցած երկու տարում ոչ մի պիտանի գործ չի արել սփյուռքի հայության համախմբման, պատմական հայրենիքի և Արցախի հետ նրանց կապերի ամրապնդման համար:
Բայց եթե դիտարկենք Սինանյանի գործունեությունը, որպես ադրբեջանաթուրքական գործակալի, ինչպիսին Փաշինյանն է ու իր թիմի շատ անդամներ, ապա նա և Փաշինյանը արժանի են Ադրբեջանի ղեկավարության խրախուսանքին: Հիմա էլ, երբ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ամենամեծ կազմակերպությունը՝ իր մեջ ավելի քան 50 տեղական քաղաքային կառույց ներառող Ռուսաստանի հայերի միությունը, սկսեց հզորանալ, Սինանյանն ակտիվացավ և Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսի միջոցով գործի է դրել Կրասնոդարի տեղական հայկական ինքնավարությանը, որը ղեկավարվում է մասնակի ադրբեջանական արյուն ունեցող բայց հայկական Արտյոմ Մինոսյան անունով մեկին:
Սինանյանը Մինոսյանին ստիպել է ելույթներ ունենալ Արա Աբրահամյանի դեմ և իր ղեկավարած կազմակերպությունը հանել Դաշնային հայկական ինքնավարության կազմից, որը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միությունը, ղեկավարում է Արա Աբրահամյանը: Այդ Մինոսյանին դուր չի գալիս, որ Աբրահամյանը հրապարակային ելույթներ է ունենում Փաշինյանի թուրքամետ քաղաքականության դեմ և, ինչպես հայերն են ասում «մուտիլովկեք» է սկսել է, «Ռուսաստանի հարավի հայերի» նոր արհեստական կազմակերպություն ստեղծելու նպատակով: Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի, Ռուստովի և Կրասնոդարի մասնաճյուղերի ղեկավարներին առաջարկել ստորագրել ինչ-ինչ հուծագրեր և այլն: Նշ՛ենք, որ Սինանյանի օրոք սա հավանաբար 20-րդ նմանատիպ դեպքն է, երբ փորձում են ստեղծել հերթական ժամանակավոր հայկական կառույց՝ ի հակակշիռ ՌՀՄ-ին:
Մինոսյանի շրջապատի տեղեկացված մարդիկ ասում են, որ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքը ղեկավարել երազող Մինոսյանն ու Փաշինյանը ակնհայտ նման են իրար: Նույնքան հավակնոտ, անսկզբունք մի «նապոլեոնչիկ», ով այնքան է փող սիրում, որ Պաշկովկայում գործող իր հայկական մշակույթի կենտրոնում բոլոր խմբակներն ու ստուդիաները վճարովի են:
Ինչպես և Փաշինյանը, Մինոսյանը հեշտորեն կառավարվում է ադրբեջանցիների կողմից: Նրա գլխավոր հովանավորն ու «գորշ կարդինալ» ոմն Ամոսովը՝ համակրելի, շատ հարուստ և մասամբ ադրբեջանցի, հանկարծ որոշել է, որ կարող է ինչ-որ բաներ թելադրել հայ համայնքին: Ահա այդպիսի մարդկանց վրա են խաղադրույք կատարում Սինանյանը, Փաշինյանն ու Ալիևը, որոնց ձեռնտու չէ, որ Ռուսաստանում գոյություն ունենա այնպիսի մի համայնք, որի հեղինակությունը, հնարավորություններն ու հայրենասիրական տրամադրությունը կարող են խանգարել իրականացնել հայկական պետականության ոչնչացման և հայ ժողովրդի թրքացման իրենց ծրագիրը:

Արկադի Մարկոսյան
Կրասնոդար