Մարդիկ ձգտում են ամեն գնով հեռանալ երկրից. «Հրապարակ»
Զբոսաշրջային կազմակերպություններից մեկի տնօրենը, որն արդեն մոտ մեկ տարի է՝ փակել է ընկերությունը և տուրիստական խմբեր չի ուղարկում արտերկիր, ուշագրավ բան պատմեց մեզ։ Պատերազմից հետո իր նախկին հաճախորդներից օրական մեկ-երկու մարդ զանգում է իրեն և խնդրում-աղաչում՝ մի ճար անել, որ ինքը, զավակները, հարազատները կարողանան մի ձևով արտերկիր ընկնել․ կարևոր չէ, թե որ երկիր։
Առաջարկում են մեծ գումարներ, պատրաստ են ցանկացած ձևով մեկնելու։ Ընդ որում՝ չեն թաքցնում, որ գնալու են չվերադառնալու նպատակով։ Մեր զրուցակիցը սարսափած էր այն անհուսությունից, որով մարդիկ դիմում են և փորձում համոզել իրեն, այն ցանկությունից, որով ձգտում են ամեն գնով հեռանալ երկրից։