Կարծիք

30.01.2021 09:05


Ի՞նչ էթիկայի մասին է խոսքը, երբ գործ ունենք գերագույն «պադոշների», մարտնչող անամոթների, Շուշին ադրբեջանական համարող դավադիրների ու պետականությունը քանդող խունտայի հետ

Ի՞նչ էթիկայի մասին է խոսքը, երբ գործ ունենք գերագույն «պադոշների», մարտնչող անամոթների, Շուշին ադրբեջանական համարող դավադիրների ու պետականությունը քանդող խունտայի հետ
Այս օրերին շատ է քննարկվում նաև լրագրողի մասնագիտական վարքականոններին հետևել-չհետևելու մասին հարցը:
Որոշ լրագրողներ կամ խմբագիրներ քննադատում են Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանին՝ Եռաբլուրում Նիկոլին նյարդայնացնող ու ոչ կոռեկտ հարցադրման, իսկ այսօր Կառավարության շենքի դիմաց դրա շարունակությունը հանդիսացող ակցիայի համար:
Հարգելով բոլոր այդ մասնագիտական կարծիքները՝ փաստեմ. մոռանո՞ւմ ենք, որ մենք ապրում ենք հայրենադավ, հայրենավաճառ ու թշնամու օրակարգն սապասարկող իշխանության օրոք:
Մարդիկ ուզում են, որ այս դավաճան-ստահակների հանդեպ էթիկայի նորմ կամ ինչ-որ վարքականո՞ն կիրառվի:
Ի՞նչ էթիկայի մասին է խոսքը, երբ գործ ունենք գերագույն «պադոշների», մարտնչող անամոթների, բյուջեն խժռող ստրուկների, հայրենիքը մաս-մաս վաճառող, Շուշին ադրբեջանական համարող դավադիրների ու պետականությունը քանդող խունտայի հետ:
Ըստ այդմ՝ ամեն պատեհ կամ անպատեհ պահը, հանդիպման ամեն րոպեն ու առիթը պետք է օգտագործել՝ նսեմացնելու, ստորացնելու և հանրության առջև այս ոհմակի էությունը մերկացնելու համար:
Կոչ եմ անում բոլոր քննադատողներին ու տարատեսակ վերլուծություններ անողներին՝ ունենալ Լիայի քաղաքացիական ու հայրենանվեր կեցվածքին համահունչ արժանապատվություն:
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը