Կարծիք

29.01.2021 20:33


Թուրքիան հաշվում է Նիկոլի ատամները՝ Հայաստանի հաշվին

Թուրքիան հաշվում է Նիկոլի ատամները՝ Հայաստանի հաշվին

Թուրքիայի արտգործնախարարը կառուցողական քայլեր է ակնկալում Հայաստանից։ Ասում է, որ այդ դեպքում լավ կլինի Հայաստանի համար։

Չավուշօղլուի ակնկալիքը Նիկոլ Փաշինյանից է։ Թուրքերը գիտեն, որ Նիկոլը Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ միշտ էլ կառուցողական է տրամադրված։ Գիտեն ու դա է պատճառը, որ ատամներով պաշտպանում են նրան։ Պաշտպանում են՝ «կառուցողականության» դիմաց։

Դատելով ամենից՝ առևտրի առարկա է դառնալու Հայոց ցեղասպանության հարցը։ Այն փաստացի մոռացության է տրվել «թավշյա» իշխանության կողմից։ Հիմա խնդիր է դրված իրավական տեսք տալ այդ ամենին։ Բանաձևը շատ պարզ է՝ «Ցեղասպանության մոռացություն՝ ոչնչի դիմաց»։ Նիկոլը պատրաստ է դրան, միայն թե մնա աթոռին։ Իսկ հայ ժողովուրդն ուզո՞ւմ է նման հեռանկարով ապրել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը