Բայդենի վարչակազմում 3 թրքուհի նշանակվել է բարձր պաշտոնների
ԱՄՆ-ում բնակվող ծագումով թուրք 3 կին կաշխատեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:
Bloomberg LP-ի նախկին քաղաքական ղեկավար Դիդեմ Նիշանջին դարձել է ԱՄՆ ֆինանսների նոր նախարար Ջանեթ Յելենի աշխատակազմի ղեկավար: Նիշանջին 4 տարի աշխատել է Բարաք Օբամայի վարչակազմում՝ որպես ԱՄՆ Արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար: Նա նաև ծառայել է որպես Սենատի բանկային, բնակարանային և քաղաքային գործերի կոմիտեի, արժեթղթերի, ապահովագրության և ներդրումների ենթակոմիտեի տնօրեն, այդ թվում`2007-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո:
Երկրորդ թրքուհին, որը դարձել է Բայդենի վարչակազմի աշխատակից, Օզգե Գյուզելսուն է: Նա նշանակվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության գլխավոր իրավաբանական խորհրդականի տեղակալ: Գյուզելսուն իրավաբանական գործունեությամբ է զբաղվել Կալիֆորնիայում, այնուհետև աշխատել է ԱՄՆ Սենատի ռազմական կոմիտեում:
Վերջապես, Նազ Դուրաքօղլուն դարձել է թուրքական ծագմամբ ԱՄՆ առաջին քաղաքացին, որը նման բարձր պաշտոն է ստացել Պետդեպարտամենտում՝ Պետդեպարտամենտի փոխնախագահի՝ Կոնգրեսի հետ կապերի գծով տեղակալ: Դուրաքօղլուն 2015-ից 2017 թվականներին Օբամայի վարչակազմում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետի տեղակալ ծառայած Վիկտորիա Նուլանդի ավագ խորհրդականն է եղել, Նուլանդին Բայդենը վերջերս առաջադրել է Պետդեպարտամենտի քաղաքական հարցերով փոխնախագահի պաշտոնում:

Աղբյուրը՝ tert.am