Լրահոս

14.04.2009 17:17


Իրանը՝ «Դժվար օրերի բարեկամ»

Իրանը՝ «Դժվար օրերի բարեկամ»

 

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ զրույցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների դինամիկ ընդլայնմանը, նրան դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող հարևան և «դժվար օրերի բարեկամ»՝ շնորհակալություն հայտնելով ինչպես անկախության առաջին տարիներին, այնպես էլ օգոստոսյան իրադարձությունների օրերին Իրանի տարածքով առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հարցում ցուցաբերած բարեկամական աջակցության համար: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարևոր առաջանահերթություններից մեկը:

-Անհրաժեշտ է պահպանել և ընդլայնել մեր ձեռքբերումները,-նշել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը:

 

Այս խորագրի վերջին նյութերը