Քաղաքական

29.01.2021 17:07


ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների բովանդակությունը

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների բովանդակությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը և ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում փոխգործակցության հարցերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը:

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և արտաքին քաղաքական փոխգործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում»,-ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը