Թուրքիայի՝ տուրիզմից ստացվող եկամուտները 65%-ով նվազել են
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտը 2020-ի չորրորդ եռամսյակում (հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր) զգալիորեն նվազել է:
Նշյալ ամիսներին տուրիզմից ստացված եկամուտը, նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի համեմատ նվազել է 50.4 տոկոսով և կազմել է 913 մլն դոլար, իսկ 2020թ. ամբողջ տարվա կտրվածքով նվազել է 65.1 տոկոսով, կազմելով՝ 12 մլրդ 59 մլն 320.000 դոլար:
Թուրքիայի վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ ստացված եկամտի 75.4 տոկոսը գոյացել է Թուրքիա այցելած օտարերկրացիների զբոսաշրջությունից, իսկ 24.6 տոկոսը՝ արտերկրաբնակ թուրքերի:

Աղբյուրը՝ ermenihaber.am