Աշխարհ

29.01.2021 21:20


Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Անգլիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Անգլիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) վավերացրել է դեռևս դեկտեմբեր ամսին Բրիտանիայի հետ կնքված ազատ առևտրի համաձայնագիրը։

Միաժամանակ վավերացվել են նաև Պաղեստինի, Ալբանիայի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերը։

Այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո:

Համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը