Երեկ բերման ենթարկվածների թվում է նաև Արայիկ Հարությունյանի հայտնի լուսանկարի հերոսներից մեկը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ երեկ «Հայահավաքին» մասնակցող 21 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։
168.am–ը տեղեկացել է, որ բերման ենթարկվածների մեջ է եղել նաև Ապրիլյան և Արցախյան վերջին պատերազմների մասնակից Արման Մխիթարյանը: Նրան նախ տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, ապա՝ Քննչական կոմիտե, և, որ ամենազարմանալին է, Արմանին վկայի կարգավիճակով հարցաքննել են՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձի գործի շրջանակում:
«Ստացվում է՝ երկու պատերազմների շտապած հայրենիքի նվիրյալը, որ իր երեք անչափահաս զավակներին թողել ու չի վարանել առաջնագիծ մեկնելու, որ եղել է ամենաթեժ կետերում, այժմ էլ պետք է ապացուցի, որ որևէ առնչություն չունի պետության ներսում շենք, շինություն կամ տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու գործի հետ»:
Մեզ հետ զրույցում Արման Մխիթարյանի փաստաբան Դավիթ Ավագյանը տեղեկացրեց. «Նա վկայի կարգավիճակում է: Երեկ էին հրավիրել, հրաժարվել է ցուցմունք տալ»:
Արման Մխիթարյանը Քննչական կոմիտեից դուրս է եկել երեկ ուշ երեկոյան: Նրան զարմացրել է կատարվածը և այն, որ Քննչական կոմիտեից դեռ հետ չի ստացել իր անձնական իրերը. «Ասացի, որ հրաժարվում եմ ցուցմունք տալ և որևէ բան ստորագրել: Իմ գրպանների պարունակությունը վերցրեցին, փաթեթավորեցին տոպրակով, ու հիմա իրենց մոտ է, կնքել են: Դա անհեթեթություն եմ համարում, որովհետև մեր տան բանալին էր, մեքենայի բանալին էր, իմ գումարն էր՝ մեկ ամսվա աշխատավարձս, գիրք, ակնոց:
Հեռախոսն ինչ-որ ձևով կարելի է հասկանալ, որովհետև այնտեղ կարող է ինֆորմացիա լինի, բայց տան բանալիները… ստացվում է՝ այս պահի դրությամբ ես իմ գույքը չեմ կարողանում տնօրինել:
Ասացի՝ սրանք շատ կարևոր են, պետք է հետ վերադարձնեք, ասացին՝ առավոտյան զանգեք, խնդիր չէ, ժամը 9-ին, 10-ին կգաք՝ կվերցնեք: Զանգահարեցի երկու անգամ ՝ ասացին՝ մի քիչ հետո, մի քիչ հետո, հիմա էլ հեռախոսը չեն վերցնում ուղղակի»»,-գրում է լրատվամիջոցը: