ՔՊ՝ քանդե՛լ պետությունը, ԻՔ՝ իսպա՛ռ քանդել․ այ սա՛ է նիկոլի իրական «ծրագիրը»
Հայաստանի իշխանությունը զավթած, երկիրը՝ ժողովրդով հանդերձ, պատանդառած փաշինյանն ու նիկոլական ամբարիշտները յոթ երգ գիտեն, յոթն էլ այն մասին, թե «նախկինները ոչինչ չեն արել... 30 տարի (գուցե մի 500 տարի) ոչինչ չեն արել...»:
Չնայած դրանց ասածը բացարձակ անհեթեթություն է, ըստ որում՝ բազմաթիվ ու ակնհայտ փաստերով հերքված անհեթեթություն, բայց մի վայրկյան պատկերացնենք, թե «թավշյա» դմփ-դմփ-հու-ով, աղանդավորական հորթահրճվանքով երբ նիկոլական թափթփուկները զավթեցին ՀՀ իշխանությունը, «տարածքը ամայի էր» ու ոչ մի «արած բան չկար»...
Եվ այսպես, 2018 թվականի մայիսի 8-ին նիկոլ փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ, պաշտոնապես արձանագրվեց պետությունը «ներսից գրավելու» եղելությունը, սկսվեց Հայաստանի ու Արցախի կործանման հետհաշվարկը: Անցել է 2 տարի, 8 ամիս, 21 օր կամ անցել է 997 օր: Փետրվարի 1-ին կարելի է փաշինյանի իշխանավարման 1000 օրը յուրովի «նշել», ու դրան, իր թափոնով հանդերձ, ՀՀ իշխանությունից «տշել» (պատկերավոր ասած՝ «տշել», կոնկրետ՝ հեռացնել):
Ի՞նչ են սրանք արել անցած 2 տարի, 8 ամիս 21 օրվա ընթացքում: Այսինքն, դուք ի՞նչ եք արել, էլի (ի դեպ, այս լեգիտիմ հարցադրումը հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանը): Եկեք փորձենք դա գույքագրել:
Եթե հակիրճ, ապա սրանք՝ փաշինյանի գլխավորությամբ, իրականացրել են ՔՊ հիմնական կարգախոսքը, այն է՝ «քանդե՛լ պետությունը», նաև «իմ քայլը»՝ ԻՔ խմբակցությամբ՝ «իսպա՛ռ քանդել»:
Թեթևակի գույքագրենք, թե ի՞նչ են արել:
Արել են ցուցադրական ասֆալտ: Դա էլ դեռ հարց է, թե որտեղ, ինչպես: Արել են նիկոլի բազմաժամանոց դատարկախոսական բազմաթիվ ասուլիսներ:
Տուգանվածների հաշվին ներել են տարիներով անբարեխիղճների չմուծած տուգանքները, որից հետո կորոնավիրուսային «դիմակամանիայով» տասնապատիկ հետ են կլպել, ժողովրդից քերել են «ներած» տուգանքների միլիոնները: Առհասարակ, ժողովուրդ կոչվածին դարձրել են նիկոլի համար «տուգանքի մածերիալ»:
Էլ ի՞նչ «մեծ գործեր» են արել նիկոլն ու իր թայֆան:
Ա) 2 տարի 8 ամիս ու 21 օր շարունակ ամենօրյա ռեժիմով խարխլել են Հայոց զույգ պետությունները, կոնկրետ Արցախը կործանել են, այժմ կենտրոնացած են Հայաստանի կործանման վրա:
Բ) Ամենօրյա ռեժիմով մաղձ ու ատելություն են տարածել «նախկինների», անցած 28 տարիների, ավելի կոնկրետ՝ 1998-2018թթ. ժամանակահատվածի թիրախավորմամբ, քաղաքական հետապնդումներ, վարկաբեկումային ուղղորդվող արշավներ են իրականացրել նշված ժամանակահատվածի պետության ղեկավարների, պետական, ռազմական ու քաղաքական գործիչների դեմ, Արցախի ազատամարտի հերոսների, զինվորականության ու բանակի դեմ:
Գ) Կազմաքանդել ու շփոթի մեջ են նետել պետական կառավարման համակարգը:
Դ) Միտումնավոր ու հետևողականորեն փչացրել են Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ...
Ե) Ներդրումային քաղցի են մատնել տնտեսությունը:
Զ) Շարունակական «փոփոխություններով» գործնականում շարքից հանել են ԱԱԾ-ն, ոստիկանությունը վերածել են փարչակի անձնական մանկլավիկների համազգեստավորված բազմության:
Է) Հետևողականորեն թուլացրել ու կազմալուծել են Զինված ուժերը, իսկ «պայմանավորված պատերազմով» 44 օրում գործնականում կործանել են բանակը՝ կորստի մատնելով հազարավոր զինվորականների, թշնամուն «նվիրելով» ոչ միայն ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր, այլև մեր ԶՈՒ մարտական տեխնիկայի մի ահռելի քանակություն:
Ը) «Օրինականացված» թալանել են պետական բյուջեն՝ գրեթե 150 միլիոն դոլարի «պրեմիաներ» դուրս գրելով պորտաբույծների փաշինյանական չինովնիկակազմին: Ի լրումն, անպատկառաբար մտել են »հայաստան» հիմնադրամի գրպանը և «օրինականացված» կլպել շուրջ 50 միլիարդ դրամ գումար... կառավարության ընթացիկ բյուջետային պարտավորությունները կատարելու համար:
Է՛լ ի՞նչ են արել: Հա՛, նիկոլի սպասարկման համար նոր զրահապատ մեքենա են ձեռք բերել, հնգապատկել, եթե չեն տասնապատկել անմիջապես փաշինյանի անձնական անվտանգությունն ապահովողների քանակը, նիկոլի դստեր համար էլ առանձին «ծառայողական ավտո» են առել, կառավարական առանձնատունն են անիմաստ «վերանորոգել»... նիկոլի կնոջ վարսադիմահարդարման վրա տասնյակ հազարավոր դոլարներ ծախսել, հետպատերազմյան մոսկովյան «տժժիկներ» են արել:
Է՞լ...
Ծխախոտի մաքսանենգության սկանդալի մեջ են հայտնվել: «Խաղալիք» ռազմական ինքնաթիռներ են գնել՝ ահռելի գումարով, անպետք ՀՕՊ միջոցներ են հորդանաններից բերել:
Է՞լ...
Իսկ գուցե հերի՞ք է: Բավակա՞ն է: Թե՞ «մի քիչ էլ սպասեք, տեսնենք, թե ինչ է լինելու»:
Սպասե՛ք:
Բայց առանց դրա էլ ակնհայտ է, թե «ինչ է լինելու». Հայաստանը՝ որպես պետություն, վերջնականապես կործանվելու է, սա՛ է նիկոլ փաշինյանի նպատակը և հենց դրան են ձգտում, այդ նպատակն են սպասարկում բոլոր նրանք, ովքեր նիկոլի հետ են:

Արմեն Հակոբյան