Կարծիք

29.01.2021 13:22


Միամտաբար կարծում են, թե նման կերպ սիրաշահում են իշխանությանը, որն էլ հուզվելու է ու կատարի իրենց պահանջները

Միամտաբար կարծում են, թե նման կերպ սիրաշահում են իշխանությանը, որն էլ հուզվելու է ու կատարի իրենց պահանջները
Կառավարության շենքի դիմաց տարբեր պահանջներով հավաքվող մարդկանցից շատերը սիրում են ամեն նախադասությունից հետո կրկնել, թե իրենց պահանջը քաղաքական չէ, իրենց որևէ քաղաքական հարց չի հետաքրքրում...
Հասկանում եմ նրանց. միամտաբար կարծում են, թե նման կերպ սիրաշահում են իշխանությանը, որն էլ հուզվելու է ու կատարի իրենց պահանջները։
Սխալվում եք, սիրելիներ, սխալվում եք։ Միայն այն հանգամանքը, որ դուք հասնում եք որևէ պահանջով կառավարության վարչական շենք, արդեն փաստում է, որ խնդիրը քաղաքական է, խնդիրը չլուծված է մնացել օրվա իշխանության ապիկարության պատճառով։ Իսկ այն, որ անընդհատ կրկնում եք, թե քաղաքական հարց չէր չի հուզում, դատապարտում է ձեր պահանջները մնալ չլուծված, իսկ «լուծումը» կսահմանափակվի ձեզ որևէ պաշտոնյայի կողմից ընդունելու և ստերի հերթական չափաբաժինը հրամցնելու սահմաններում։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը