Վաղը դու ու քո պապաներն են լինելու «երկրի թիվ մեկ ամբաստանյալները»
Երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը հատկապես վախեցրեց թրքահայերին, որոնց «ականավոր» ներկայացուցիչն է տխրահռչակ Լիզա Ճաղարյանը: Սակայն այսօր իրավիճակը փոխվել է, բայց թրքաբարո Լիզա Ճաղարյանը դա չի հասկանում:
Այն, ինչ տեղի ունեցավ վերջին պատերազմի արդյունքում, պլանավորված էր դեռ 2008-ին, բայց այն ժամանակ նրանց թույլ չտվեցին դա անել, և, բնականաբար, Ճաղարյանը չի կարող ներել դա, ուստի հիմա նույնպես թույն է տարածում, բայց դրա մեջ ոչ միայն նա է մեղավոր ...
Այս կնոջ լեզուն երկար է, քանի որ 1998-ից հետո ոչ ոք նրանց «գյամերը չքաշեց», ոչ ոք նրանց չի կանչել պատասխանատվության 1995-1996թթ. ընտրությունների կեղծման համար, ՀՀՇ-ի թալանի համար, այն բանի համար, որ մարդիկ ենթարկվել էին «էներգետիկ տեռորի», այս է պատճառը, որ Նժդեհի ասած «թրքաբոլշևիկները» քաղցկեղի բջիջների նման սկսեցին տարածվել մեր երկրում, և դրանց անպատժելիությունից ծնվեց Մարտի 1-ը:
Արդյունքում այս 20 տարիներին այս կինը և նրա նման մարդիկ թունավորեցին մեր հասարակությունը, ատելություն և թույն տարածեցին մեր ժողովրդի մեջ՝ բաժանելով մեզ «հայերի» և «ղարաբաղցիների»: Միայն այս բաժանման համար Լիզան և նրա նմանները պետք է պատասխանատվության ենթարկվեին քաղաքական և իրավական առումով: Բայց դա նույնպես չի արվել: Դրա արդյունքն այն էր, որ նրա գաղափարակից Նիկոլ Փաշինյանը վրեժ լուծեց ղարաբաղցիներից 2020-ի պատերազմի ժամանակ:
Եվ հիմա, թող 90 հազար ղարաբաղցի փախստականներն իրենք իրենց հարց տան. արդյո՞ք նրանք այսօր փախստականներ կլինեին Հայաստանում, եթե Լիզայի և Նիկոլի «լեզուները վաղուց կտրված լինեին»: Կարծում եմ, որ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են:
Վաղը դու ու քո պապաներն են լինելու «երկրի թիվ մեկ ամբաստանյալները»