Ժողովրդին արդեն լոկ «մերժման» գաղափարով չես շարժի․ հարկավոր է, որ նա հասկանա, թե ՀԱՆՈւՆ ինչի է պետք պայքարել
Քանի դեռ բոլոր տեսակի միտինգավորները վախենում են «քաղաքական», «քաղաքականություն», «քաղաքականացված», «կուսակցություն», «իշխանափոխություն» և նման բառերից, ժողովուրդը չի հասկանում ձեր մեսիջները, ձեր ժամերով ելույթները, օրինակները, պատմությունները ...
Չի հասկանում, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք բոլոր հարթակներից, նա գիտի:
Ժողովրդին արդեն լոկ «մերժման» գաղափարով չես շարժի:
Ժողովրդին պետք է հստակ երկարաժամկետ և ամենագլխավորը` կարճաժամկետ իրատեսական ճանապարհային քարտեզ, քայլերի հաջորդականություն:
Հարկավոր է, որ նա հասկանա, թե ՀԱՆՈւՆ ինչի է պետք պայքարել:
30 տարի մեր ճանապարհը լուսավորել է փառահեղ հաղթանակի լույսը, որը մթության մեջ պայծառ վառվող կրակի նման տանում էր մեզ առաջ, թույլ էր տալիս ձգտել ավելիին` Արցախը ազատագրված էր և մենք գնում էինք նրա միջազգային ճանաչման ճանապարհով` համառ, թեկուզև փոքրիկ քայլերով:
Հայաստանը փաստացի չորսից երկու փակ ճանապարհների պայմաններում ապացուցեց, որ ունակ է զարգանալ և նույնիսկ, ըստ համաշխարհային բանկի տվյալների, լինել աշխարհի ամենաարագ զարգացող երկրների առաջին տասնյակում:
Հայաստանը այդ լույսի ներքո կառուցեց ամենամարտունակ բանակը տարածաշրջանում, որը հաղթում էր տարբեր զինմրցումների ժամանակ և թշնամին, նույնիսկ իր հարստության պայմաններում, չէր հանդգնում հարձակվել, իսկ երբ հանդգնեց, արագ դեմն առան, որովհետև թուրքի կլոունը, էռատոն ու թուրքի կլոունի կարմրաթուշ սրճասերը չէին ղեկավարում այդ ճակատամարտը:
Այդ լույսի ներքո էին շարժվում առաջ Հայաստանը և նրա թև ու թիկունք, նրա սահմանների վահան` Արցախը:
Ալդ լույսը այնքան հզոր էր, որ պահեց այս ժողովրդին 30 տարի ու եթե թուրքի կլոունը չլիներ թուրքի կլոուն, ապա կշարունակեր լուսավորել մեր ուղին:
Բայց այդ լույսը փորձեց մարել նիկոլը:
Այո, չմարեց, փորձեց մարել:
Եվ հիմա ժողովուրդը թևաթափ է, նեղացած, խրոխտ, բայց վիրավոր պատանու նման չի ուզում խոսել, որովհոտև իր հաղթանակը ձեռքից տարավ թուրքի կլոունը, ոչ իր մեղքով, ինքը ամեն ինչ արեց` տվեց իր զավակների կյանքը, համախմբվեց թիկունքում Հայաստանում ու Սփյուռքում, բայց նրան խաբեց թուրքի կլոունը իր արծրուններով ու լելեթեփեներով, անպիտան ինքնաթիռներով, տոնոյանական «նոր տարածքներով» ու արայիկի ստերով`թե բա «երբեք այսքան պաշտպանված չի եղել Արցախի երկինքը»:
Հիմա:
Ալևս պահանջ է:
Ես եմ հնչեցնում ժողովրդիս պահանջը`
Հստակ, իրատեսական, առանց պոպուլիզմի ծրագիր, փուլեր, քայլեր տվեք:
Գերիները պիտի վերադարձվեն հայրենիք:
Անհետ կորածները պիտի գտնվեն:
Թուրքի կլոուն նիկոլը պիտի դատվի ու սատկի:
Երկիրս պիտի ծուռ մեջքը ուղղի ու գնա իր նոր լույսի հետևից:
Ժողովրդին արդեն լոկ «մերժման» գաղափարով չես շարժի․ հարկավոր է, որ նա հասկանա, թե ՀԱՆՈւՆ ինչի է պետք պայքարել