«Պողոս» չլինելու համար հարկավոր է ունենալ մտածելու ընդունակություն
Կարծես ամեն ինչ արդեն ասված է ու տեսանելի, բայց... մտածողների համար...
Պարզ է, որ «թավիշների» կողմից շուրջ երկուսուկես տարի առաջ գործածության մեջ դրված «նախկիներ ու ներկաներ», «սևեր ու սպտակներ» պիտակները ոչ այլ ինչ էին, քան չմտածողներին մոլորեցնելու համար ընտրված ոչ սովորական բառախաղ: Վաղուց փաստարկված այս իրողությունն առավել իմաստավորվեց, երբ Երկրի օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից «չմտածողների» խավը որակվեց ոչ այլ կերպ, քան «պողոս»: Այն ինչ երկրի բոլոր «պողոսները» դա ընդունեցին հասցեական ուղերձ ոչ թե հենց իրենց, այլ ուղղված նրանց, ովքեր մտածելով հանդերձ, դեմ էին «հեղափոխություն» կոչվածին... Չնայած, դեռ շատ «պողոսներ» այսօր էլ շարունակում են մնալ «պողոս», բայցևանպես ժամանակը սկսել է աշխատել ոչ ի օգուտ «պողոսներ» կերտած «թավիշների...» Որովհետև «թավիշները» «պողոսներին» խաբելով՝ սկսել են իրենց իշխանությունը վերակառուցել «պողոսներին» ատելի հենքի վրա՝ ընտրելով ու օգտագործելով այն «նախկիներն» ու «սևերին», որոնք տարիներ առաջ մարդկանց դարձրել էին «պողոս...»
Հ.գ. «պողոս» չլինելու համար հարկավոր է ունենալ մտածելու ընդունակություն, իսկ մտածում են նրանք, ովքեր Հայրենիքը ճանաչում են ոչ թե «լավ ապրելու» մասին հնչող սին լոզունգներով, այլ օժտված են ունեցած հնարավորությունները ճիշտ գնահատելու և այդ հնարավորություններով նպատակին հասնելու աննահանջ կարողությամբ...
«Պողոս» չլինելու համար հարկավոր է ունենալ մտածելու ընդունակություն