Լրահոս

29.01.2021 10:14


Ջաբրաիլի շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն. մարմիններն անճանաչելի են

Ջաբրաիլի շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն. մարմիններն անճանաչելի են

Ջրականի (Ջաբրաիլ) շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն.

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն:

Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:

Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում:

Այս խորագրի վերջին նյութերը