Տնտեսական

29.01.2021 10:01


Ինչու է կարագի գինը Հայաստանում ավելի բարձր, քան միջազգային շուկայում. «Ժողովուրդ»

Ինչու է կարագի գինը Հայաստանում ավելի բարձր, քան միջազգային շուկայում. «Ժողովուրդ»

«Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում հունվարի 21-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 4.7 դոլարով:

Այն հունվարի 5-ի դրությամբ կազմել է 4.5 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է մոտ 3500 դրամով:

Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 6.7 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 2 դոլարով ավելի:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում որոշ ապրանքներ արդեն մի քանի ամիս է, ինչ թանկացել են: ավելին, տեղեկացնենք, որ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շարունակում են բարձր մնալ:

Սա, ըստ մասնագետների, վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ:

Սա, ըստ ամենայնի, կարագի շուկայի վրա էլ է անդրադարձել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը